Մինաս Ավետիսյանի Տուն-թանգարան

Թանգարան
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Wi-Fi-ի առկայությունըոչ
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
հուշանվերներոչ
Ավտոկայանատեղիոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1982 թ․
գ. Ջաջուռ 1/27 փողոց

Ամենասիրելի հայ նկարիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1982թ-ին։ Հենց այս գյուղում է ծնվել անվանի նկարիչը։ 

1988 թ.-ի երկրաշարժից շենքը ավերվել է, և թանգարանը վերաբացվել է 2003 թ.-ի վերակառուցումից հետո` ներառելով նաև 1979 թ-ից Ազգային պատկերասրահի մասնաճյուղ հանդիսացող երևանյան արվեստանոցի հավաքածուն:

Թանգարանում ցուցադրվում է 12 գեղանկար, 8 գրաֆիկա և 12 թատերական ձևավորում: Թանգարանում ցուցադրման են դրված նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները:

Ցուցադրությանը կարող եք տեսնել Մինաս Ավետիսյանի նկարները, անձնական իրերը։ Կտավների թիվը հատում է 30-ը, և այն նկարչի ամենամեծ հավաքածուն

 

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել։

Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 2000դրամ

Տոմսեր

Մուտքի տոմս - 1000 դրամ

Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս - 500դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար։

Կոնտակտներ
+374-91-498895, +374-312-66624
avetisyanmuseum@mail.ru
minas-avetisyan.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր